ԻՆՏԵՐՆԵՏ

Ինչպե՞ս կարող եմ ավելացնել / նվազեցնել ինտերնետ կապի արագությունը:

*Եթե Դուք (ոչ պարտադիր) ամսական պայմանագրով բաժանորդ եք, ապա․
Ինտերնետ կապի արագությունը կարող եք ավելացնել կամ նվազեցնել ցանկացած օր՝ անձնագրով ներկայանալով սպասարկման սրահ։
* Եթե Դուք (պարտադիր) տարեկան պայմանագրով բաժանորդ եք, ապա․
Ինտերնետ կապի արագությունը կարող եք ավելացնել ցանկացած օր՝ անձնագրով ներկայանալով սպասարկման սրահ։ Պետք է նաև վճարել ընտրած սակագնային պլանի համար և վճարել համապատասխան հաշվարկային ամսվանից մնացած օրերի գումարը։

Ծառայության արագության ավելացումը կատարվում է ավելացված արագության սակագնով վճարում կատարելուն հաջորդող աշխատանքային օրը` պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող Պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրում դրա վերաբերյալ համապատասխան ամրագրում կատարելուց հետո:

Տարեկան (պարտադիր) պայմանագրով բաժանորդները ինտերնետային կապի արագությունը նվազեցնել չեն կարող մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։

Փոխել եմ համակարգիչը կամ ցանցային քարտը, ավելացրել կամ փոխել եմ Wi-Fi երթուղիչը (Wi-Fi router) կամ երթուղիչը (router) և չունեմ ինտերնետ կապ: Ի՞նչ կարող եմ անել:

Զանգահարեք «ՏԻՆՍ» ՍՊԸ (Զանգերի սպասարկման կենտրոն) 060 74 75 74, 094 43 40 52 հեռախոսահամարներով կամ մոտեցեք սպասարկման սրահ (10։00-18:00, երկուշաբթի-շաբաթ) աշխատանքային ժամերի ընթացքում։

Ինչպե՞ս կարող եմ ստուգել ինտերնետ կապի արագությունը:

Ինտերնետ կապի արագությունը ստուգելու համար անհրաժեշտ է ներբեռնել speedtest ծրագիրը, այնուհետև սեղմել «start» սեղմակը, և տեսնելի կլինի Ձեր ինտերնետային արագությունը (հեռախոսի կամ պլանշետի համար) կամ tins.am կայքում համապատասխան էջում սեղմել «ՍՏՈՒԳԵ՛Ք ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ» հղումը։

Փորձում էի ներբեռնել ծրագիր կայքից, իսկ ինձ խնդրեցին գրանցվել և վճարում կատարել, ինչո՞ւ պետք է վճարեմ որևէ մեկին, եթե արդեն վճարել եմ ինտերնետ ծառայության գումարը:

Դուք վճարում եք Ձեր մատակարարին՝ ինտերնետ ծառայության օգտագործման համար: Ինտերնետ տիրույթում գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնց սեփականատերը պահանջում է գումար՝ նյութերը տրամադրելու համար։ Տվյալ դեպքում Դուք վճարում եք կայքի սեփականատիրոջը՝ նյութը ստանալու համար։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք հնարավոր է 1 TV Box-ի (հեռուստատեսային սարքավորումով) միջոցով 2 հեռուստացույց միացնել:

Ոչ,«Արփինետ»-ի թվային հեռուստատեսության սարքից հնարավոր է միացնել միայն մեկ հեռուստացույց:

«Խնդրում ենք կատարել հերթական վճարը». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

Բաժնորդի հաշվին գումար չլինելու պատճառով. վերալիցքավորելու և անջատել միացնելու դեպքում այն կկարգավորվի: Կան նաև բացառություններ, երբ այն լինում է ինչ-որ տեխնիկական խնդրի հետևանք, որը շատ արագ կարգավորվում է:

«Данный видеовыход не работает в hd режиме». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

Պետք է անջատել TV-Box-ին միացված սնուցման աղբյուրը (հոսանքը) և միացնել, այնուհետև պետք է սեղմել «menu» և «ok» սեղմակը, բայց 2-3 վայրկյանի ընթացքում, որից հետո հեռակառավարման վահանակի աջ կոճակը սեղմելով՝ «TV system»-ում կտեսնեք (1-ին) բառը՝ «Upgrade menu», և պետք է աջ կոճակը սեղմել և այնքան փոխել, մինչև կտեսնեք «pal 576», իսկ հաջորդը (2-րդը)՝ «Grafic Res»-ը նույնպես աջ կոճակը սեղմելով՝ դարձնել «720-576», այնուհետև նույն էջի մեջ գտնել «exit & save» հրամանը և սեղմել «ok» կոճակը:

«Ошибка загрузки страницы». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

Նշանակում է ինտերնետ չկա: Կարող եք անջատել-միացնել Wi-Fi-ը, TV-Box-ը կամ զանգահարել օպերատորներին:

«Нет сигнала». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

Նշանակում է, որ TV-Box-ը վահանակից անջատված է, հարկավոր է կարմիր սեղմակով միացնել:

«Нет сигнала» կամ «սև» էկրան:

Ինչպես գիտեք, տարբեր են հեռուստացույցների մոդելները, տարբեր են նաև ֆունկցիաներն ու ռեժիմները, եթե հեռուստացույցի վահանակի ռեժիմը խախտված է, ապա պետք է փոխել Ձեր հեռուստացույցին համապատասխան՝ AV, AV1, input, HDMI և այլն:

Ի՞նչ կարող ենք անել, եթե հեռուստաալիքների ցանկը չկա:

Անհրաժեշտ է վերաթարմացնել TV-Box-ը:

Եթե ալիքները «սևանում» է, բայց ցանկը կա:

Անհրաժեշտ է վերաթարմացնել TV-Box-ը:

Ի՞նչ սարքավորման միջոցով է կատարվում IP (թվային)հեռուստատեսության միացումը և ինչպիսի՞ հեռուստացույցի կարող եք միացնել IPTV ծառայությունը:

«SkyNet» IPTV–ին միացնում են TV-Box և Wi-Fi սարքավորումներով: IPTV ծառայությունը հասանելի է բոլոր հեռուստացույցներին, և IPTV Box–ը կարող ենք տեղադրել բոլոր՝ հին և նոր հեռուստացույցներին:

Եթե պատկերը կա, ձայնը՝ ոչ:

RCA (տյուլպանը) պետք է փոխել HDMI մալուխի, ապա պետք է մենյուի մեջ գտնել «настройки» բաժինը և «звук», այնուհետև «Режим» «стерео» «моно» կամ «стерео» և սեղմել ok կոճակը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ

Menu