«ՏԻՆՍ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Սկզբնական շրջանում ինտերնետային հասանելիության ծառայություններ տրամադրել է միայն Սևան քաղաքում և Գագարին գյուղում։ 2013 թվականից ընկերությունը սկսել է հանդես գալ ՍքայՆեթ (SkyNet) ապրանքանիշի ներքո և ընդլայնել է ծառայությունների մատուցման տիրույթը` ծառայությունները հասանելի դարձնելով նաև Սևան քաղաքի հարակից գյուղական համայնքներում:
Ընկերության նպատակը եղել է նորարար տեխնոլոգիական լուծումների ներդրումը տարածաշրջանի համայնքներում, որն էլ հնարավորություն է ընձեռել գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսություն տրամադրել իրավաբանական և ֆիզիկական անձանց։ «ՏԻՆՍ» ՍՊԸ – ն առաջինն էր, որ համացանցը հասանելի դարձրեց Սևան քաղաքում և առաջինն էր, որ համայնքներում ներկայացրեց «օպտիկան գյուղում» տեխնոլոգիական լուծումը և տրամադրեց բարձրորակ հեռուստատեսություն (IPTV) և գերարագ ինտերնետ կապ՝ GePON տեխնոլոգիայի միջոցով՝ ինչպես գյուղական համայնքներում, այնպես էլ քաղաքի սեփական սեկտորում։
2017 թվականից ընկերությունը սկսեց վերակառուցել իր ամբողջ ցանցը GePON տեխնոլոգյայով, որի արդյունքում ընկերությունը հնարավորություն ունեցավ ավելի որակյալ ծառայություններ մատուցել իր բաժանորդներին: Ընկերության նպատակներից է նաև տարածաշրջանի բոլոր համայնքների միջև 1 ԳԲ/Վ թողունակությամբ ինտերնետի հասանելիության ապահովումը:
«ՏԻՆՍ» ՍՊ ընկերությունը համագործակցում է «Արփինեթ», «ԱչՆեթ», «Գեղամա» Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն, «ՄԻՕՄ», «ԱլլՆեթ», «TelCell», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ», «DG Comp», «MAIL.RU», ուկրաինական «USER SIDE» ընկերությունների հետ: