Սույն դիմումով դիմումատուն, դիմում է «ՏԻՆՍ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին միացման և “SkyNet” ինտերնետ ծառայություն և/կամ հարակից այլ ծառայությունների բաժանորդագրման համար և ընտրում է ծառայության(ծառայությունների) վերոնշյալ սակագնային տարբերակ(ներ)ն ու պայմանները։

Սույն Դիմում-կարգագրի հաստատումից մինչև պայմանագրի ստորագրելը ընկած ժամանակահատվածում Դիմում-կարգագրում նշված ծառայություններին բաժանորդագրվելուց հրաժարվելու դեպքում Դիմումատուն պարտավորվում է վճարել 5.000 դրամ (հինգ հազար դրամ) տուժանք, իբրև Օպերատորի կողմից սույն դիմումում նշված բաժանորդագրումը և ծառայությունների ակտիվացումը ապահովելու համար կատարած նախնական ծախսերի փոխհատուցում: