Վաճառքի մասնագետ (D2D)

Վաճառքի մասնագետ (D2D)

“ՏԻՆՍ” ՍՊ ընկերությունը (HayNet) փնտրում է թեկնածուներ Ակտիվ Վաճառքի մասնագետի թափուր հաստիքի համալրման համար:

Ուշադրություն:
Կարող եք ընտրել աշխատանքային գրաֆիկի՝ Ձեզ հարմար տարբերակը.
– Ֆիքսված աշխատաժամանակ և աշխատավարձ, նաև ճկուն բոնուսային համակարգ
– Ազատ գրաֆիկ և մեծ բոնուսներ Ձեր իսկ իրականացրած մեծ վաճառքներից

Մասնագետները, ում փնտրում է HayNet ընկերությունը
– ակտիվ երիտասարդներ են,
– ունեն հաղորդակցման հմտություններ,
– սիրում են թիմային աշխատանք,
– պոզիտիվ են, նպատակասլաց և չեն վախենում հաղթահարել խոչընդոտներ,

Մեր ակտիվ վաճառքի թիմը
– Կատարում է բնակարանային այցեր հասանելի տարածքներում,
– Ներկայացնում է Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները՝ օգնելով բաժանորդին/բնակչին գտնել լավագույն լուծումն իր համար,
– Իրականացնում է Ծառայությունների վաճառք, դիմում-հայտերի ստորագրում:

Աշխատանքի պայմանները, որոնցով նախընտրում է աշխատել մեր Ակտիվ վաճառքի թիմը.
– Աշխատանքի վայրը՝ ք.Սևան, այցեր դեպի Սևան քաղաքի գյուղական համայնքներ
– Աշխատանքային ժամեր՝ 16:30-21:30, 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
– Ազատ գրաֆիկով աշխատելու հնարավորություն

HayNet-ը իր հերթին Ձեզ կտա
– Մասնագիտական առաջին քայլերը կատարելու, ինչպես նաև հետագա մասնագիտական աճի հնարավարություն,
– Հագեցած և հետաքրքիր ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորություն,
– Դրական աշխատանքային մթնոլորտ,
– Մրցունակ աշխատավարձ ստանալու հնարավորություն:

Եթե Դուք այն մասնագետներից եք, ում մենք փնտրում ենք, խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտը։

Հարգելի դիմորդ, տեղեկացնում ենք, որ լատինատառ լրացված դիմում-հայտերը չեն դիտարկվելու, ուստի խնդրում ենք Ձեր հայտը լրացնել հայերեն լեզվով։

Menu